Facebook-ում դժգոհ են Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումից![]() 24 մայիսի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Նարեկ Սարգսյանի նշանակումը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում դժգոհություն է առաջացրել Facebook սոցիալական ցանցից հայաստանյան օգտվողների շրջանում: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի անձնական էջում երևանցիները հաղորդագրություններ են թողել, որոնցում իրենց անհամաձայնությունն են հայտնել Սարգսյանին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակելու փաստին: «Նարեկ Սարգսյանի նշանակումը պատուհաս է Երևանի համար: Նա նման է անտաղանդ ու անշնորհք պլաստիկ վիրաբույժի, ով պատրաստ է հանուն սեփական շահի այլանդակել անգամ ամենագեղեցիկ դեմքը»,- գրել է Երևանի քաղաքացիներից մեկը: Facebook-ից շատ հայաստանյան օգտվողներ մտավախություն են հայտնել, որ Սարգսյանը միայն կփչացնի քաղաքի արտաքին տեսքը և մայրաքաղաքում կանաչ գոտիներ չի թողնի: Երևանի քաղաքապետը չի ուշացրել պատասխանը և իր էջում հետևյալ հաղորդագրությունն է թողել. «Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |