Երևանում տեղի կունենա հասարակական տրանսպորտում ծխելու դեմ ակցիա24 մայիսի 2011 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ոստիկանության հետ, ինչպես նաև Հայաստանում USAID-ի և Counterpart International-ի ներկայացուցիչների աջակցությամբ մտադիր է հասարակական ակցիա անցկացնել` ի օժանդակություն հասարակական տրանսպորտում ծխելու արգելքին: Մայիսի 25-ին` 11:00-ին, ակցիայի շրջանակներում շնորհակալագրեր կստանան այն վարորդները, որոնք հարգում են չծխող մարդկանց իրավունքները և չեն ծխում հասարակական տրանսպորտում: Ակցիային կմասնակցեն մոտ 100 աշակերտներ Երևանի տարբեր դպրոցներից: Նախատեսվում է, որ ակցիայի շրջանակներում նրանք կանգնեցնելու են ավտոբուսներն ու երթուղային տաքսիները և ստուգելու, թե արդյոք վարորդները ծխում են, թե ոչ: «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի խախտման դեպքում վարորդները կտուգանվեն ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել «Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին»: Այս որոշումն ընդունվել է` կարևորելով Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում ծխախոտի ծխից մարդկանց կյանքի և առողջության համար վնասակար ազդեցությունը նվազեցնելու համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Որոշման համաձայն` Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) արգելվում է ծխախոտի օգտագործումը: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետին առաջարկվում է ուժեղացնել հսկողությունը հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) ծխախոտի օգտագործման դեպքերի նկատմամբ և զանցառուներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարվում է «Երևանտրանս») ծխախոտի օգտագործման նկատմամբ և պայմանագրային պարտավորության խախտման դեպքում խախտում թույլ տված անձանց ենթարկել պայմանագրով նախատեսված պատասխանատվության:ՓԲԸ-ին հսկողություն իրականացնել հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում Երևան քաղաքում հանրային սննդի ծառայություններ իրականացնողներին առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |