Երևանում տեղի կունենա «Մենք ենք մեր հաղթանակը» մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին` ժամը 10:30-ին, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» Շահումյանի անվան հրապարակում կազմակերպում է «Մենք ենք մեր հաղթանակը» խորագիրը կրող մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբ: Ինչպես հաղորդում է կենտրոնի մամլո ծառայությունը, միջոցառման շրջանակներում ավելի քան 800 երիտասարդներ` կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով, կազմելու են «հաղթանակ» բառը` հայերենով և անգլերենով, այնուհետև խոնարհվելու են մայր հողին, ձեռքերը պարզելու են դեպի երկինք և 3 անգամ կանչելու են «հաղթանակ» բառը: Այս ամենը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է` որպես համանուն ֆիլմի վերջաբան: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ֆլեշ-մոբի միջոցառումից անմիջապես հետո:

Ֆլեշ-մոբը նպատակ ունի` մեկ գաղափարի շուրջ համախմբելու հայ երիտասարդներին և ևս մեկ անգամ բարձրացնելու հայ երիտասարդների հաղթական ոգին: Մայիսի 26-ին` ժամը 18:30-ին մասնակիցները հավաքվելու են հրապարակում, որպեսզի փորձ անեն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---