Երևանի կենտրոնի բնակիչները դեմ են Սուրբ Աննա եկեղեցու շինարարությանը![]() 25 մայիսի 2011 - 07:58 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից Աղայան 13 շենքի բնակիչները երեկ բակում հավաքված բողոքում էին իրենց շենքին շատ մոտ իրականացվող շինարարության դեմ, հաղորդում է «Հայոց աշխարհը»։ Ութ դար վաղեմության Սուրբ Կաթողիկեին կից կառուցվում են նոր՝ Սուրբ Աննա եկեղեցին եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը։ Սուրբ Աննան նախատեսվում է կառուցել 37 մետր բարձրությամբ, իսկ կաթողիկոսի նստավայրը եռահարկ է լինելու։ Շինարարությունը հովանավորում է սփյուռքահայ բարերար Հրայր Հովնանյանը։ Բնակիչները դժգոհում են, որ նախատեսվող շինությունները ոչ միայն կփակեն ճանապարհը ավտոմեքենաների համար, այլեւ կզրկեն իրենց բնակարանները արեւի բնական լույսից։ Դեռ ապրիլի 21-ին «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը, որը զբաղվում է սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքներով, արձագանքել է եկեղեցականների, քաղաքագետների և պարզապես մայրաքաղաքի բնակիչների վրդովմունքին և այն մտավախություններին, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը կփչացնի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տեսքը: «Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները ամբողջապես համաձայնեցված են Քաղաքաշինության պետական տեսչության և Հուշարձանների պահպանության գործակալության հետ: Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա: Շինարարության ընթացքում կատարվել է տարածքի հետազոտություն և պեղումներ», - նշում է «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը: Շինարարական աշխատանքներն սկսվել են մարտ ամսին, որի արդյունքում ապրիլի 1-ին հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ, որը պայթեցվել է 1936 թվականին ստալինյան բռնադատումների ժամանակ և նույն դարաշրջանի թվագրությամբ երեք կարաս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |