Երիտասարդի մահվան պատճառ դարձած «Տոյոտա Պրադո»-ի ղեկին ճանապարհային ոստիկան է եղել

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին՝ ժամը 07.50-ին ստացված տեղեկության համաձայն, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7 շենքի հարակից տարածքում «Տոյոտա Պրադո» մակնիշի 91 ՆՆ 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը ճշտվում է) վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 1994թ.-ին ծնված Արթուր Ավանոսյանին և 1995թ.-ին ծնված Արփի Ավանոսյանին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակը» քույր և եղբայր Ավանոսյաններին վրաերթի ենթարկած վարորդը ՀՀ ՃՈ Երևանի 2-րդ հաշվառման քննական բաժանումնքի տեսուչ, ավագ լեյտենանտ 42-ամյա Արտակ Գ-ն է, ով ի սկզբանե լքել էր դեպքի վայրը:

Արթուր Ավանոսյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Արփի Ավանոսյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---