Նախագահը շնորհավորել է Զորյան ինստիտուտի գլխավոր ցեղասպանագետ Վագան Տատրյանին 85-ամյակի առթիվ![]() 26 մայիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Տատրյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գործունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակականքաղաքական հնչեղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողա-կա¬նությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գործում շարունակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձնել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը: Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ», հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |