«Քաղաքացիական հասարակություն» ֆորումի մասնակիցները կփորձեն կապ հաստատել ՀԿ-ների և Օմբուդսմենի գրասենյակի միջև30 մայիսի 2011 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-4-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի կունենա «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումը` «Քաղաքացիական հասարակություն» խորագրով, որը կազմակերպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Վորլդ Վիժն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ֆորումի ընթացքում հասարակական կազմակերպությունները կներկայացնեն իրենց գործունեության ուղղությունները, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները: Միջոցառման նպատակն է ինֆորմացիայի փոխանակման եւ արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել նույն ոլորտում աշխատող տարբեր հասարակական կազմակերպությունների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում 11 ուղղություններով առանձնացված են ոլորտի պատասխանատուներ՝ իրավունքի առանձին ոլորտների մասնագիտացած պաշտպաններ, ովքեր կապահովեն մշտական կապ համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ՝ համատեղ իրականացնելով մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |