Երևանում կքննարկեն Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի հարցերը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ից հունիսի 4-ը Երևանում կայանալու է «Միջմշակութային երկխոսությունը Երուսաղեմում» մեկշաբաթյա սեմինարը, որը կազմակերպել է Հայաստանում Գերմանական համալսարանը՝ «Բուհերում հրեագիտություն դասավանդողների և գիտաշխատողների «Սեֆեր» տարածաշրջանային կենտրոնի» հետ համատեղ:

Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անց է կացվել 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնում: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։

Սեմինարի շրջանակներում զեկույցներով հանդես կգան Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը «Հայկական համայնքը Երուսաղեմում» թեմայով, Հայաստանում Գերմանական համալսարանի դոկտոր Պաուլ Իմհոֆը հանդես կգա «Երուսաղեմը հոգևոր հաղորդակցության չափման մեջ», Գերմանիայի Ֆրայբուրգի Ալբերտ Լյուդվիգի անվան համալսարան պրոֆեսոր Բերնարդ Ուդեն «Երուսաղեմը Ղուրանի ավանդույթում. նոր խմբագրության հեռանկարները», իսկ Հայաստանում Գերմանական համալսարանի դասախոս - Անդրեաս Գյոտցեն կներկայացնի «Երուսաղեմ. երեք կրոնների քաղաք - Սուրբ քաղաքի կարգավիճակն ու կրոնների քաղաքական հետևանքերը» զեկույցը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---