Քաղաքապետարանի աշխատողին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին30 մայիսի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, կաշառք վերցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանին: Պարզվել է, որ Միքայելյանը Երևանի մի բնակչի ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել և ստացել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք: Ոստիկանությունում նրա մոտ հայտնաբերվեց ԱՄՆ դոլարների երկու տրցակ. մեկի մեջ՝ 1.500, մյուսում՝ 1.000 դոլար: Կաշառակերության փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու: Կարեն Միքայելյանը ձերբակալված է:Կատարվում է քննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |