Ընդդիմության կողմնակիցները հայտարարում են, որ ճանապարհները դեպի Երևան փակ են, ՃՈ-ն պնդում է հակառակը

Ընդդիմության կողմնակիցները հայտարարում են, որ ճանապարհները դեպի Երևան փակ են, ՃՈ-ն պնդում է հակառակը

PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի բնակիչները կրկին չեն կարողանում հասնել մայրաքաղաք Երևանում ՀԱԿ ցույցի օրը: ՀԱԿ կողմնակիցները, որոնք բնակվում են Վանաձորում, բողոքում են, որ չեն կարող հասնել Երևան և մասնակցել ՀԱԿ հանրահավաքին: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net ստացված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի նամակում, Վանաձորի ավտոկայանում այսօր միկրոավտոբուսներ չկան, որոնք ամեն են մեկնում են Երևան: Հաղորդվում է նաև, որ Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներից նույնպես անհնար է հասնել Երևան:

Իր հերթին Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհենրը բաց են:

Նման խնդիր ծագել էր ՀԱԿ նախորդ հանրահավաքի ժամանակ, և մարզերի բնակիչները կրկին չէին կարողացել մասնակցել դրան: Այսօր ՀԱԿ հանրահավաքը սկսվելու է ժամը 19:00-ին Երևանում Ազատության հրապարակում: Սպասվում է, որ այսօրվա ցույցին ելույթ են ունենալու համաներումով ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որոնք դատապարտվել էին 2008-ի մարտյան դեպքերի առչնությամբ: Այդ ժամանակ տուժել էր շուրջ 200 մարդ, 10 հոգի մահացել էին, ավելի քան 100 հոգի ձերբակալվել:

11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---