Հունիսի 1-ին Կենդանաբանական այգում սկսվում է Համահայկական նկարչական մրցույթը

PanARMENIAN.Net - Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում: Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը կազդարարի հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Տոնական եռուզեռը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ին եւ կշարունակվի մինչեւ ժամը 16:00-ը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես կդառնա նկարչական բաց արվեստանոց. բնության եւ նրան սպառնացող վտանգների մասին երեխաները կպատմեն գույների ու պատկերների միջոցով:

Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով թղթերից բացի կգունազարդեն նաեւ կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անքակտելի մասը:

Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուներին նկարչական տոնից բացի այլ անակնկալներ են սպասվում` կենդանի երաժշտություն, բազմաբնույթ խաղեր, թատերական բեմադրություններ:Հունիսի 1-ի միջոցառումն իրականավում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, իսկ երեխանի ազատ մուտքն այգի ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---