Քաղաքապետարանը և երիտասարդությունը պայքարում են Երևանի սրճարաններում և ռեստորաններում ծխելու դեմ 4 հունիսի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Կանաչաստան հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացրել է հանրային վայրերում ծխելն արգելող որոշումը խթանող երկրորդ արշավը: Այս անգամ արշավի շրջանակում այցելություններ են իրականացվել Երևանի հանրային այն վայրեր` սրճարաններ, ռեստորաններ, բարեր, սննդի կետեր և այլն, որտեղ չեն ծխում կամ առկա է չծխելու համար առանձնացված վայր: Ինչպես հայտնել է լրագրողներին «Կանաչաստան» կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը, ակցիայի մասնակիցներն անցել են Երևանի փողոցներով և հանրային վայրերին շնորհակալագրեր հանձնել հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն մեր առողջության մասին հոգալու և հաստատությունում ծխելն արգելելու համար»: Նա նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք թույլ կտան տուգանել արգելված վայրերում ծխելու համար: Իր հերթին Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարակման վարչության գլխավոր մասնագետ Ալֆրեդ Հունանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի կողմից մայիսի 17-ին որոշում է ընդունվել սահմանափակել ծխելը հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում:Նա պարզաբանել է, որ այդ օբյեկտներում պետք է լինեն առանձին տեղեր չծխողների համար և հավելել, որ ինքն անձամբ թողնում է ծխելը և կոչ է արել մյուսներին նույնպես հետևել իր օրինակին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |