Չինաստանը շտապ օգնության 88 նոր մեքենա է տրամադրել Հայաստանին 23 հունիսի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Չինաստանը շտապ օգնության 88 մեքենա է տրամադրել Հայաստանին: 88 մեքենայից 35-ը հատկացվել է Երևանին, իսկ մնացածը՝ մարզերին: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նոր մեքենաների ձեռք բերումը կարևոր է Հայաստանի համար, քանի որ անցած 20 տարիների ընթացքում շտապ օգնության շարժակազմը չի նորացվել: «Այսօր մենք կարող են վստահաբար ասել, որ ունենք անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ, ծառայողներ ու սարքավորումներ, բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քուշկյանը: Նախարարն ընդգծել է, որ առաջին բուժօգնության տրամադրման հայկական համակարգն արդեն համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոց է այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը տեղում ծանոթացել է նոր մեքենաներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |