Երևանում բացվել է պլաստիկ վիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողով 28 հունիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) երրորդ միջազգային համաժողովը «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով: Համաժողովն անցկացվում է Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS) և Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության (ESPRAS), ինչպես նաև էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո: Միջոցառման նպատակն է այլ երկրների պլաստիկ վիրաբույժների հետ գործնական կապերի հաստատման, փորձի փոխանակման միջոցով բարելավել Հայաստանում պլաստիկ վիրաբուժության որակի և բուժման արդյունքը: Համաժողովին մասնակցում է 150 պլաստիկ վիրաբույժ աշխարհի 20 երկրից: Միջոցառման շրջանակներում կներկայացվի 60 զեկույց: Համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 30-ը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |