Սերժ Սարգսյանը երիտասարդ սպաներին հղեց իր պատգամները

Սերժ Սարգսյանը երիտասարդ սպաներին հղեց իր պատգամները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին: Նախագահն իր ելույթի ժամանակ մի քանի պատգամ հղեց սպաներին: Նա մասնավորապես նշեց, որ ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական և իշխանական տների ներկայացուցիչները, և որ այսօր ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը նրանք են:

Երկրորդ պատգամում նախագահը շեշտեց, որ նրանց գործը խիստ առանձնահատուկ է, բայց, միևնույնն է, նրանք ազգի մտավորակության կարևոր թևն են:

Երրորդ պատգամում Սարգսյանը հիշեցրեց, որ սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է և ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որևէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապահ կա` ոչնչացնել սպայակազմը: Առաքելություն իրականացնելու առումով նրանք մեր հասարակության ամենապատրաստված շերտն են` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Չորրորդ պատգամում Սարգսյանը նշեց. «Կարգապահություն, խիզախություն, մարզվածություն, կրթվածություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Կա հինգերորդը` հաղթողի հոգեբանությունը: Ձեր շուրջն ապրում և հաճախ ձեր կողքին ծառայում են Արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թե դա ինչ է: Ձեր սրբազան պարտականությունն է ավագ սերնդից ընդունել նաև ա՛յդ հերթափոխը: Հիշե՛ք` թշնամին ձեզնից վախենում է, որովհետև աչքի առաջ ունի ձեր հայրերի և ավագ եղբայրների օրինակը: Այսօրվա ու վաղվա օրինակը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք»:

Նախագահը, իր ելույթի ժամանակ ներկաներին հիշեցրեց Արցախյան ազատամարտը, որն անհավասար պայմաններում էր ընթանում: «Այո՛, մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք: Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետև հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողն անպարտ է ու անկասելի»:

7  09.07.11 - Երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ կոնֆերանսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---