Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը 26 հուլիսի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը: «Հայաստանը շատ է հարուստ լճերով, բայց դրանցից ոչ բոլորն են ուսումնասիրված: Մի քանի օր առաջ մենք սուզվեցինք Քարի լճի հատակը: Այն լեռնային լիճ է, դրա համար էլ սուզվելը բավական դժվար էր»,- հուլիսի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, «Հայ էքստրիմ» ՀԿ-ն, Ռաֆայել Մկրտչյանի գլխավորած արշավախմբի շնորհիվ հուլիսի 21-ին սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը: «Սուզված մնացիքն 1 ժամ 20 րոպե և հասցրինք ուսումնասիրել լճի շուրջ 70%-ը: Այդ պահին ջրի մակերեսին ջերմաստիճանը +5 էր, իսկ հատակին` +3, այսինք շատ ցուրտ էր: 15-20 տարի առաջ լիճն ամբողջովին սառել է, դա էր նաև պատճառը, որ կենդանական աշխարհը հարուստ չէր, չնայած հանդիպեցինք մի քանի սիգ տեսակի ձկների»,- պատմում է Ռաֆայել Մկրտչյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |