«ՏաԹևեր» ճոպանուղին իր այցելուների ներողամտությունն է հայցում վերջին օրերին անկանոն աշխատելու համար 29 օգոստոսի 2011 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Վերջին շաբաթ և կիրակի օրերի ընթացքում (օգոստոսի 27, 28) Տաթևի ճոպանուղու ոչ ամբողջական գրաֆիկով աշխատանքը պայմանավորված է եղել եղանակային փոփոխություններով: Ինչպես նշում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը, «ՏաԹևեր» ճոպանուղին իր ներողամտությունն է հայցում այցելուներին հարուցված անհարմարության համար: «Տեղեկացնում ենք նաև, որ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու, ինչը պայմանավորված է գարնանային-ամառային ռեժիմից աշնանայինին անցման հանգամանքով: Նշված ժամանակահատվածում ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային պայմանների փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են համակարգի կարգաբերման աշխատանքներ: Որպես տեղեկատվություն, նաև հավելենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղին 2011թ.հունվարի 1-ից առայսօր սպասարկել է ավելի քան 51000 ուղևորի,որոնցից ավելի քան 3000-ը հանդիսացել են հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ համայնքների բնակիչներ, ովքեր ճոպանուղու ծառայություններից օգտվել են անվճար»,- հայտնել է Տիգրան Ղազարյանը PanARMENIAN.Net ին: 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: «Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է: Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |