8  30.08.11 - Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում

Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում

Երևանի հեռուստաաշտարակի տակ Սոսն ու Վարդիթերը «Չինական պատ» են կառուցում

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնից հստակ երևում է Նորք-Մարաշի լանջին ձգվող մոտ 1 կմ երկարությամբ և մի քանի մետր բարձրությամբ հսկայական պատը, որի շինարարությունը բուռն շարունակվում է: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց տեղում պարզել` ինչ պատ է դա, որքանով է օրինական և որ կազմակերպությունն է կատարում շինարարական աշխատանքները:

Շինարարության հրապարակում ոչ մի ցուցանակ չկա, որն արդեն իսկ օրենքի խախտում է: Աշխատող բանվորները հրաժարվեցին որև բան ասել, իսկ աշխատանքերը ղեկավարող ոմն «Սևը» PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ պատի շինարարությունը նախատեսում են ավարտել մինչև հունվար: Հարցին, թե ի վերջո ինչ են կառուցում, Սևը պատասխանեց. «Հունվարին կգաս կտեսնես»: Նա նշեց, որ շինարարության համար պատասխանատու են ինքն ու իր բանվորները, իսկ շինարարական ընկերության անունը «Սոս և Վարդիթեր» է:

Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին, որ պատը գտնվում է Նորք-Մարաշում, հետևաբար` պետք է դիմել տվյալ վարչական շրջանի պատասխանատուին: Վերջինս` Արմենը, նշեց, որ առաջին անգամ է լսում պատի մասին և մեծ ցանկություն հայտնեց այն տեսնելու: 10 րոպե անց Արմենը տեղեկացրեց, որ պատն իրականում գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, և լավ կլինի հենց այդ տարածքի պատասխանատուի հետ խոսել:

Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուն, որը հրաժարվեց ներկայանալ, լսելով հարցը, զարմացավ: Շատ արագ գտավ Արմենին, հարցրեց` «ինչի ես իմ վրա գցել», նա էլ պատասխանեց, որ դա Կենտրոնում է, թող Կենտրոնն էլ պատասխանի:

Այնուհետև Կենտրոնի պատասխանատուն խոսափողը փոխանցեց «այդ հարցով զբաղվողին», նշեց`«Հարութի պատի հարցով են զանգել, առ պատասխանի»: «Այդ հարցով զբաղվողը» ասաց, որ «ամեն ինչ օրինական է, բոլոր թղթերն իրենք ունեն»: Եթե ցուցանակ չկա, դա օրենքի խախտում չի: Իսկ թե ինչ են կառուցում, ասել չի կարող: Պետք է դիմել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղ ի դեպ երկու օր է չեն պատասխանում հեռախոսազանգերին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---