Նախագահից մինչև երթուղայիններ. բոլորս տոնում ենք Գիտելիքի օրը 1 սեպտեմբերի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Տոն է։ Երթուղայիններին ու ավտոբուսներին գույնզգույն փուչիկներ են ամրացված, շուրջբոլորը սպիտակ վերնաշապիկներով ու ծաղկեփնջերով երեխաներ են, համալսարաններին հարող փողոցները կրկին աշխուժացել են, արագ սնունդի կետերում նորից հերթեր են գոյացել։ Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը։ Եվ կարծես թե ոչինչ չի խանգարում, որ օրն իրոք տոնական լինի։ Անգամ խցանումներ երևանյան փողոցներում գրեթե չկան։ Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին և կրթության բնագավառի ներկայացուցիչներին շնորհավորական ուղերձով դիմել է կրթության նախարար Արմեն Աշոտյանը։ «Այսօր մեկնարկում է անկախ Հայաստանի 20-րդ ուսումնական տարին, և լավագույն առիթն է ընձեռված` մեկ անգամ ևս հետ նայել, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները և հաստատակամորեն քայլել առաջ»,- ասվում է ուղերձում։ Նախագահ Սերժ Սարգսյանը գրել է, որ գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է։ Աշակերտներին ու ուսանողներին շնորհավորել է նաև Ամենայն հայոց Կաթողիկոսը՝ հիշեցնելով Սուրբ Գրքում գրվածը՝ «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, և նա կպահպանի քեզ»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է գրել Կառավարության անունից, իսկ ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը իր ուղերձում առանձնակի շնորհավորել է այն երեխաներին, ովքեր այսօր առաջին անգամ կգնան դպրոց՝ մաղթելով բարի երթ դեպի գիտելիքի անսպառ աշխարհ։ PanARMENIAN.Net ը միանում է բոլոր շնորհավորանքներին, աշակերտներին ու ուսանողներին մաղթում է հաջող ուսումնական տարի և հիշեցնում անվճար կրթություն ստանալու և տեղեկացված լինելու իրավունքի մասին։ Ապագան եռագույն է... Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |