Նախագահը պարգևատրեց Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցողներին

Նախագահը պարգևատրեց Մատենադարանի նոր մասնաշենքը կառուցողներին

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևների արժանացրեց Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցմանը իրենց մասնակցությունը ցուցաբերած անձանց:

«Սուրբ Մոսրոպ Մաշտոց» շքանշանին արժանացան շենքի ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը: Սերգեյ Համբարձումյանը, ով նոր շենքի կառուցման նպատակով «Մատենադարան» հիմնադրամին փոխանցել է 10 մլն դոլար, արժանացավ Պատվո շքանշանի:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով նախագահը պարգևատրեց Մակար Նահապետյանին, Ֆելիքս Փիրումյանին, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրին:

«Մովսես Խորենացի» շքանշանի արժանացան սիրիահայ բարերարներ Միհրան Մինասյանը և Երջանիկ Սամուելյանը, «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրվեցին Մատենադարանի գիտաշխատող Ջուլիետա Էյնազյանը, գլխավոր ճարտարագետ Հունան Կոստանյանը, աշխղեկ Արմեն Հովհաննիսյանը և Ալբերտ Կարախանյանը (հետմահու):

11  20.09.11 - Մատենադարանի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը
14  19.09.11 - Մատենադարանի նոր մասնաշենքը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---