Նիկոլյա Սարկոզին ու Սերժ Սարգսյանը Երևանում բացել են Օգյուստ Ռոդենի արձանը 7 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլյա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում բացեցին մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» քանդակը: Բացման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել մեծանուն ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի բացմանը: «Օգյուստ Ռոդենի հեղինակած այս վեհաշուք նվերն ու Սարկոզիի այցը կխորհրդանշեն հայ և ֆրանսիացի ժողովրդների հավերժ բարեկամությունը»,-ասել է ՀՀ նախագահը: Նա ասել է, որ Ռոդենի արձանն այսուհետ կզարդարի Ֆրանսիայի հրապարակը, որը շրջապատված է մեծանուն հայերի անունը կրող փողոցներով և որտեղ խոյանում են հայ արվեստի երախտավորների արձանները: Սարգսյանը նշել է, որ թե հայաստանաբնակ հայերը, թե սփյուռքահայերը հատուկ համակրանք են տածում Ֆրանսիայի, նրա մշակույթի ու արժեհամակարգի հանդեպ: Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական կապերը վաղեմի պատմություն ունեն՝ պատմելով, որ Կիլիկյան թագավորության ժամանակ հայ և ֆրանսիական թագավորական ընտանիքները կապված են եղել նույնիսկ ընտանեկան կապերով: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային այն բանի համար, որ նա ապաստան տվեց հարյուր հազարավոր հայ փախստականներին Ցեղասպանությունից հետո, որ ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության գործողությունները, ցեղասպանություն ճանաչելով դրանք: Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Ֆրանսիայի մոտ կես միլիոն կազմող հայ համայնքին՝ նշելով, որ ֆրանսահայերը սիրում են իրենց նոր հայրենիքը, ինտեգրվել են նրա հասարակությանը և անուրանալի ավանդ ունեն Ֆրանսիայի կյանքում: Նախագահը նշել է նաև, որ առավոտյան նախագահները մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի հանդիսավոր բացմանը: Նա ասել է, որ Հայաստանն ի դեմս Ֆրանսիայի ունի մի բարեկամի, որը սատարում է ղարաբաղյան կարգավորմանը, աջակցել է 1988թ. երկրաշարժի ժամանակ: «Աստված պահի Ֆրանսիան և կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,-ավարտել է իր խոսքը Սերժ Սարգսյանը: Իր հեթրին Սարկոզին կարևորել է հայ համայնքի դերը, անդրադարձել ժողովրդների միջև հարաբերություններին, որոնք իրենց արմատներով գնում են դարերի խորքը: «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան, կեցցե մեր եղբայրությունը»,-ասել է Սարկոզին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |