17 Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվում է` տեղը զիջելով "Հուրանոցային բազմաֆունկցիոնալ շենքի" Երևանում քանդում են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը՝ տեղում հյուրանոց կառուցելու նպատակով 8 հոկտեմբերի 2011 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում քանդում են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը, որը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հաղթանակի կոթողի հեղինակն է: Իսրայելյանի տունը գտնվում է Սարյանի փողոցում և կառուցվել է հենց իր իսկ նախագծով 1954թ.: Նույնիսկ որոշ զարդաքանդակներ արված են նրա ձեռքով: Ինչպես հայտնի է, ականավոր ճարտարապետի տան տեղում հյուրանոց է կառուցվելու: Ինչպես հայտարարել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այդ տարածքը ըստ Երևանի Կենտրոնի գոտիավորման հատակագծի հանդիսանում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի և նշված նախագիծը հակասում է Երևանի քաղաքապետարանի պատվերով կատարված գոտիավորման նախագծին։ Իր հերթին ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է. «Կարելի է մատների վրա հաշվել այն շենքերը, որոնք պահպանում են մեր քաղաքի հիշողությունը»: Ըստ նրա, Իսրայելյանն այն մարդն էր, որն արժանի է, որ նրա տունը պահպանվի: «Նրա ավանդը հայկական ճարտարապետության մեջ այնքան մեծ է, որ հերթական հյուրանոցը կառուցելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ այն վերածել տուն-թանգարանի»,-ասել է նա : Ըստ նրա, Երևանը վերածվում է հիշողություն չունեցող մի քաղաքի: Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով կառուցվել է շուրջ 150 շենք: Նա ստեղծեց հուշարձանների նոր տեսակ՝ հուշարձան-աղբյուրներ ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմի հերոսների: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |