Հայաստանում և Ղարաբաղում կանցնեն «Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր» 10 հոկտեմբերի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և Ղարաբաղում հոկտեմբերի 10-14-ը տեղի կունենան «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը»: Դրա հետ կապված` առաջիկա 4 օրերին տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, ինչպես նաև իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մրցանակաբաշխություն, հանդիպում իրավաբանների միջև, օտարագիր հայ գրողների համաժողով: Սակայն պետք է նշել, որ հատուկ ուշադրություն է հատկացվում մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է արդեն 5-րդ տարին: Քանի որ 2011-ը հայտարարվել է երիտասարդության ներկայացուցիչների տարի, ապա այս տարի «Մրցանակաբաշխություն 2011»-ին մասնակցել են միայն մտավորականության երիտասարդ ներկայացուցիչները: Մրցանակաբաշխությունն ունի համահայկական բնույթ և դրան մասնակցել են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Այս տարի Ռուսաստանի Հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացվելու է «Լավագույն զինվոր, լավագույն սպա» մրցանակաբաշխությունը: «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի» հետ կապված միջոցառումները մեկնարկում են այսօրվանից: 19:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Լավագույն երաժշտական ստեղծագործություն» համահայկական մրցույթի հաղթողների հաշվետու համերգը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |