Զոհված զինվորների ծնողները բողոքում են երգող շատրվանների մոտ՝ նրանց թույլ չեն տվել մոտենալ կառավարությանը

Զոհված զինվորների ծնողները բողոքում են երգող շատրվանների մոտ՝ նրանց թույլ չեն տվել մոտենալ կառավարությանը

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների մոտ շուրջ 50 մարդ է հավաքվել՝ զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել: Ցուցարարները կրում են «Հայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Բանակն ինքնին «սպանություն է» պաստարռները:

Ինչպես հայտնել է բողոքողներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցին, անցած շաբաթ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը, ՀԱԿ կողմնակից Վարդգես Գասպարին բերման ենթարկվեց ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին «սրիկաներ» անվանելու համար:

«Գասպարիին ազատ արձակելու համար 800 հազար դրամ գրավ պահանջեցին: Հետաքրքիր է, թե որքան արժեն նմանատիպ այլ բառերը»,-ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի զրուցակիցը:

Այսօր առավոտյան 10:00-ից ոստիկանները շրջապատել են կառավարության շենքը և թույլ չեն տալիս բողոքի ակցիա անցկացնել այնտեղ:

5  27.10.11 - Ոստիկանները փակել են բոլոր մուտքերը դեպի Կառավարության շենք
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---