23  Հելոուինյան Երևան. 24 ամենավառ կերպարները

Այս գիշեր ողջ աշխարհում կտոնեն Halloween-ը

Այս  գիշեր ողջ աշխարհում կտոնեն Halloween-ը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի վերջին կիրակիի գիշերը Halloween-ի օրն է: Այս տարօրինակ և Հայաստանում տարեց տարի ավելի լայն տարածում գտնող տոնն արմատներով գնում է դեպի նախաքրիստոնեական ժամանակներ, երբ Իռլանդիայի, Անգլիայի և հյուսիսային Ֆրանսիայի հողերը բնակեցված էին կելտական ցեղերով: Նրանց տարին բաղկացած էր 2 մասից` ամառ և ձմեռ: Իսկ մի սեզոնից մյուսին անցումը կատարվում էր բերքահավաքի ավարտին` հոկտեմբերի 31-ին:

Ըստ ավանդույթի, այդ օրը ողջերի և մահացածների աշխարհները տարանջատող դռները բացվում էին: Այդ գիշերն անվանում էին Սամհեյն կամ Սամայն: Հեթանոս կելտերը վախենում էին մահացածներ հոգիներից, այդ իսկ պատճառով կրում էին կենդանիների մորթիներ ու դիմակներ, մարում էին իրենց օջախները և ահասարսուռ տեսքով վախեցնում հոգիներին:

Ավանդական տոնախմբությունը տարեց տարի կրկնվում էր, մինչև մ.թ. 1-ին դարը, երբ հռոմեացիները գրավեցին կելտական հողերը: Քրիստոնեություն ընդունելով` Իռլանդիա և Բրիտանիա կղզիների բնակիչները ստիպված էին հրաժարվել հեթանոսական ավանդույթներից: Սակայն Սամայնի մասին հիշողությունները շարունակում էին ապրել և փոխանցվել սերնդեսերունդ:

Իսկ երբ 9-րդ դարում Գրիգորի 3-րդ պապը Բոլոր սրբերի օրը մայիսի 13-ից տեղափոխեց նոյեմբերի 1-ին, Սամհեյնը վերակենդանացավ: Տոնի նոխորդ երեկոն միջնադարյան Անգլիայում անվանում էին All Hallows Even` Բոլոր սրբերի երեկո, որը կրճատ անվանում էին Hallowe'en, որտեղից էլ եկավ ժամանակակից Halloween-ը: Այդ ժամանակից ի վեր Halloween-ը համատարած նշվում է, իսկ օրվա խորհրդանիշ են համարվում խաղաղ բնակիչներին սարսափեցնող վհուկները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---