Ֆենյա Եղիազարյանը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի առաջին ուղևորը

Ֆենյա Եղիազարյանը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի առաջին ուղևորը

PanARMENIAN.Net - Ֆենյա Եղիազարյանը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանի այսօր գործարկված նոր տերմինալի առաջին ուղևորը: Եղիազարյանը մեկնում էր Սանկտ Պետերբուրգ մասնակցելու իր ընկերուհու որդու նշանադրությանը: Օդանավակայանի ղեկավարությունը հավաստագիր է հանձնել նոր տերմինալի առաջին ուղևորին, ինչպես նաև Duty Free-ում 100 դոլարի գնումներ կատարելու և ֆիտնես-կենտրոնի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն:

Ֆենյա Եղիազարյանը նշել է, որ անպայման կօգտվի ընձեռնած հնարավորությունից և լավ նվեր կգնի նշանադրության համար: Հոկտեմբերի 5-ին պաշտոնապես շահագործման հանձնվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանումների սրահը:

12  05.10.11 - Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի նոր համալիրը
13  07.11.11 - Շահագործման հանձնվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---