Գինեկոլոգ. Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը Հայաստանում չկա 23 նոյեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը, որի նպատակն է հղիության արհեստական ընդհատումների քանակի կրճատումը, Հայաստանում չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Ըստ նրա, 2002թ. երկրում արդեն գործում է «Վերարտադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10 հոդվածի 3-րդ կետով մինչև 12-շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: «Բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո, ուստի, մենք պետք է ոչ թե նոր օրենք ընդունենք, այլ ուղղակի պետք է հետևենք, որ գործող օրենքը չխախտվի և ապօրինի վիժեցումներ չկատարվեն»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը: Անդրադառնալով հղիության արհետսական ընդհատմանը՝ Տեր-Մինասյանն ասել է, որ գոնե մեկ անգամ աբորտ արած կնոջն այլևս չի կարելի առողջ համարել: Ընդ որում, նա շեշտել է, որ եթե ընդհատվում է առաջին հղիությունը, ապա հիմնականում անպտղություն է զարգանում: «Էլ չեմ ասում այլ բարդությունների մասին, երբ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվում կամ տարբեր հիվանդություններ են զարգանում, որոնց բուժման համար տարիներ են պահանջվում»,-ասել է բժիշկը: Նա հայտնել է, որ դեպքեր են հանդիպում, երբ կինը հղիության 30 –ից ավելի արհեստական ընդհատում է կատարած լինում: «Երբ ես հարցրեցի իմ հիվանդին արդյոք նա տեղյակ չէ հակաբեղմնավորման միջոցների գոյության մասին, նա պատասխանեց, որ ամուսինը թույլ չի տալիս իրեն օգտվել դրանցից»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ նորմալ զույգի համար արհեստական վիժեցումն անընդունելի է համարվում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |