Սեյրան Օհանյան. Հայոց բանակի զիվորը պահպանում և իրականացնում է Մովսես Գորգիսյանի մտքերը 3 դեկտեմբերի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3-ին այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մովսես Գորգիսյանի շիրիմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ: Մովսես Գորգիսյանին նվիրված միջոցառումները շարունակվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կայացած հուշ-ցերեկույթին մասնակցել են Մովսես Գորգիսյանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարը, կրթության ու գիտության նախարարը, Զինված ուժերի ղեկավար կազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Խոսելով Մովսես Գորգիսյանի մասին՝ նրա այրի Ռուզաննա Գորգիսյանը մասնավորապես ասել է. «Ես Մովսեսի փառաբանումը ուզում եմ կիսել մեր բոլոր մյուս նահատակների հետ, իմ երկրի հպարտություն հանդիսացող բանակի հետ: Հայոց պետականության համար պայքարին մասնակցած մեր հայորդիները Մովսեսի կերպարի մեջ տեսնում են իրենց կենսագրությունը: Մեր` Զինված ուժերի զորամասեր կատարած այցերից շատ տպավորված եմ և վստահ եմ՝ ինչ պատերազմ էլ լինի, միևնույն է մենք հաղթելու ենք»: Մովսես Գորգիսյանի մասին իր գնահատանքի խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մովսես Գորգիսյանը գաղափարի մարտիկ էր, սակայն նա ոչ միայն գաղափարներ տարածեց, այլ նաև սկսեց դրանք կյանքի կոչել: Մովսես Գորգիսյանը առաջիններից էր, ով բարձրացրեց կանոնավոր բանակ ստեղծելու գաղափարը, և այսօր Մովսեսի գաղափարները պաշտպանում և իրագործում է հայոց բանակի զինվորը: Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին նվիրված այս միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ որպես պաշտպանության նախարար վստահեցնում եմ, որ մեր բանակը կատարում և ցանկացած իրավիճակում պատվով է կատարելու իր առջև դրված խնդիրները և անառիկ է պահելու մեր պետության սահմանները»: Սեյրան Օհանյանը «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների պարգևատրել է պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով: Միջոցառումն ուղեկցվել է ասմունքով, Երգի պետական թատրոնի երգչախմբի և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի ելույթներով, ինչպես նաև՝ Մովսես Գորգիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած ֆիլմի ցուցադրությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |