Սեյրան Օհանյան. Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է երկրի համար

Սեյրան Օհանյան. Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է երկրի համար

PanARMENIAN.Net - Երևանում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունների և ոստիկանության համատեղ խորհրդակցություն՝ նվիրված է 2011թ դպրոցներում և միջին մասնագիտական ուսհաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների ամփոփմանը: Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է տարվում ոչ միայն երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու ձևավորման և դաստիարակման ուղղությամբ, այլ առհասարակ հասարակության շրջանում: Այս առնչությամբ նա նկատել է, որ հայրենասիրական, մասնավորապես ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը երկրի համար սպառնալիք է: «Մենք այսօր կարող ենք նաև փաստել, որ վերջին տարիներինայս հարցի շուրջ մենք հաջողություններ ենք ունեցել՝ շնորհիվ համատեղ ջանքերի»,- ընդգծել է նա:

Իր հերթին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ հարցը դեռևս մնում է ակտուալ ոչ միայն պաշտպանության ոլորտի համար, այլ նաև կրթության, և առհասարակ հասարակության: Այս համատեքստում նա նկատել է, որ կատարված աշխատանքի հետ մեկտեղ, վերոհիշյալ գերատեսչությունները նշել են, որ հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դասիարակությանն ուղղված ջանքերը պետք է կրկնապատկվեն: «Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում կան շրջանակներ, որոնք ցանկանում են խեղաթյուրել մեր ավանդական արժեքները, ինչը վկայում է այն մասին, որ մեր ամբողջ արժեհամակարգը պաշտպանության և պահպանման կարիք ունի»,- ընդգծել է նա, հավելելով, որ չնայած բոլոր այդ ջանքերին «թույլ չենք տա, որ մեր հասարակությունում արժեհամակարգի նկատմամբ անվստահություն լինի և կեղծ արժեհամակրգ ներմուծվի»:

4  16.12.11 - Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---