2012թ. սփյուռքի նախարարությունը կկենտրոնանա արդեն մեկնարկած ծրագրերի զարգացման վրա

2012թ. սփյուռքի նախարարությունը կկենտրոնանա արդեն մեկնարկած ծրագրերի զարգացման վրա

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրել է 2012թ. ծրագիրը: Մասնավորապես նախարարությունը մտադիր է այս տարի զարգացնել արդեն մեկնարկած ծրագրերը, այն է՝ «Արի տուն», «Մեր մեծերը»: ԵՊՀ բազայի վրա նախատեսվում է վերապատրաստման ամառային դպրոց բացել 5 մասնագիտությունների գծով:

Նախարարությունը մտադիր է նաև կազմակերպել հայագիտական կենտրոնների և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավարների հավաք-հանդիպում:

2012թ. նախարարությունը ծրագրում է նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ: Դրանք են հայ գրողների խորհրդաժողովը, հայ լրագրողների հավաքը, «Մենք պետք է խոսենք հայերեն», «Մայրենի լեզվի դեսպան», «Ցեղասպանության մասնունքների հավաքածու», ինչպես նաև «Համայնքը՝ համայնքին» շարժման մեկնարկը:

Անդրադառնալով «Ցեղասպանության մասունքների հավաքածու» ծրագրին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ում մոտ պահպանվել են Ցեղասպանությանն առնչվող մասունքներ, փոխանցել դրանք նախարարության համապատասխան հանձնաժողովին:

4  18.01.12 - ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացավ ասուլիս
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---