Հենրիկ Մխիթարյան. Մենք կարող էին ոչ թե երեք, այլ ավելի շատ գնդակ խփել

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Հենրիկ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի Մինսկի «ՄՏԶ-ՌԻՊՈ» թիմի հետ որակավորման խաղի արդյունքները, որն ավարտվել է 3:0 հաշվով` Դոնեցկի հաղթանակով:



«Մենք կարող էին ոչ թե երեք, այլ ավելի շատ գոլեր խփել: Մրցակիցները խաղում էին այնպես, ինչպես մենք ենթադրում էինք: Իսկ ինչ կլինի Մինսկում, չեմ կարող ասել: Ես կցանկանայի, որ պատասխան խաղում առաջին գոլը մենք խփենք»,-մեջբերում է Մխիթարյանին Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքէջը:



Մխիթարյանը խոստովանել է նաեւ, որ այս խաղում ինչ-որ տեղ իրենց խանգարեց ավելորդ հուզումը, մասնավորապես, ինքը մի քանի իրական հնարավորություն բաց թողեց:



«Հնարավոր է, ավելորդ հուզման պատճառով ամեն ինչ չէ, որ ստացվեց: Մանրակրիտ ուսումնասիրություն դեռ չի եղել,. մարզիչը շնորհավորեց մեղ վառ հաղթանակի կապակցությամբ: Ինչ վերաբերում է պատասխան խաղին, ապա ֆուտբոլում մանրուքներ չկան: Մինսկում խաղալու ենք միայն հաղթանակի համար: Ցանկանում են շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին եւ «Բանանց» ակումբի նախագահին, որոնք ներկա էին խաղին, իմ հասցեին ասված ջերմ խոսքերի համար: Ինձ համար շատ հաճելի էր»,-ասել է Մխիթարյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---