Վլադիմիր Հակոբյանն ու Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի շախմատի մրցաշարում 8-րդ տեղն են զբաղեցնում

Վլադիմիր Հակոբյանն ու Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի շախմատի մրցաշարում 8-րդ տեղն են զբաղեցնում

PanARMENIAN.Net - Ռիեկում (Խորվաթիա) շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 17 հայ շախմատիստներ ու շախմատիստուհիներ:

Մարտի 15-ին շախմատիստները խաղացին 9-րդ տուրում: Բոյան Վուկովիչի (Սերբիա) հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է վստահորեն զբաղեցնել 8-րդ տեղը: Նա 7 միավոր ունի եւ մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչիյից (Ռուսաստան) հետ է մնում 0,5 միավորով: Հրանտ Մելքումյանը պարտվեց Արտյոմ Տիմոֆեեւին (Ռուսաստան) եւ իջավ 29-րդ տեղը:

9-րդ տուրում Լիլիթ Գալոյանը հանդիպեց Էլինա Դանիելյանի հետ եւ հաղթանակ տարավ: Այժմ նա 6,5 միավորով 8-րդ տեղն է զբաղեցնում: Դանիելյանն իջել է 36-րդ տեղը: Առաջատարը փոխվել է նաեւ կանանց մրցաշարում. Վիկտորիա Սմիլայտը (Լիտվա) գլխավորում է սանդղակը 7,5 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---