«Փյունիկը» դարձավ Հայաստանի գավաթակիր

«Փյունիկը» դարձավ Հայաստանի գավաթակիր

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0):

Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» վաստակեց ևս մեկ գոլ, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը: «Փյունիկը» երկրորդ տարին շարունակ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին շնորհավորեց «Փյունիկին» և ներողություն խնդրեց իր ակումբի երկրպագուներից: «Փյունիկը» շատ ուժեղ թիմ է, խաղում է լավ և արագ»,- ասել է Կուզմանոսկին:

Իսկ հաղթողների մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ խաղը հեշտ չէր: «Չնայած նրան, որ մենք առաջատար էինք, մինչև խաղի վերջ շատ լարված էինք: Այսօր մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և ես շնորհավորում են բոլոր ֆուտբոլիստներին և երկրպագուներին»,- ավելացրել է Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---