Մարտունիում անցնում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը

Մարտունիում անցնում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-20-ը Մարտունիում անցնում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը (Հայաստան), Գոպալ Գիտա Նառայանանը (Հնդկաստան), Մաքսիմ Մատլակովը, Պավել Պոնկրատովը (Ռուսաստան), Լուկա Լենիչը (Սլովենիա) և Դավիթ Հարությունյանը (Վրաստան):

Արդեն 2 տուր է կայացել: Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Արման Փաշիկյանը, 2-րդ տեղում է Մատլակովը, նա 1.5 միավոր ունի, իսկ Տիգրան Պետրոսյանը 1.5 միավորով եզրափակում է եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---