Վարդան Մինասյան. Անդորայի դեմ Հայաստանի հավաքականն ավելի դժվար կխաղա, քան Սլովակայի հետ

Վարդան Մինասյան. Անդորայի դեմ Հայաստանի հավաքականն ավելի դժվար կխաղա, քան Սլովակայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Անդորայի հավաքականի հետ խաղից առաջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում, հանդիպել է լրագրողների հետ:

Մինասյանը կարծում է, որ խաղը հեշտ չի լինի, և նրա սաները կպատրաստվեն շատ լուրջ: «Անդորան ցույց է տալիս շատ բաց և ագրեսիվ ֆուտբոլ: Մակեդոնիան հաղթել է Անդորրային 2:0 հաշվով, բայց մակեդոնացիներն իրացրել են երկու տուգանային հարված: Իռլանդիան նույնպես Անդորայի դեմ խաղում մեկ տուգանային հարված է իրացրել: Դա ապացուցում է, որ մեր մրցակցի պաշտպանությունում խաղում են հուսալի պաշտպաններ»,- ասել է Միասյանը:

Վարդան Մինասյանի խոսքերով, հատկապես Սլովակիային հաղթելուց հետո, հայ ֆուտբոլիստներից բոլորը հաղթանակ են ակնկալում: «Այդ խաղում մենք ֆավորիտներ ենք: Բայց դա ավելի բարդ խաղ կլինի, քան սլովակների հետ: Եթե արագ գոլ լինի, ապա մենք ավելի վստահ կխաղանք: Ես կնախընտրեի հաղթել այս խաղում` ցույց տալով նույնիսկ ոչ գեղեցիկ խաղ»,- ասել է Մինասյանը:

Հավաքականի կազմում որոշ փոփոխություններ կլինեն. Կարլեն Մկրտչյանը Սլովակիայի հետ խաղում երկրորդ դեղին քարտ է ստացել և բաց կթողնի այդ խաղը: Նրա փոխարեն կխաղա Արթուր Եդիգարյանը: Էդգար Մալաքյանն արդեն ապաքինվել է և սկսել մարզումները, իսկ Դավիթ Մանոյանն այս անգամ չի կարող խաղալ վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---