Հայաստանի Բարձրագույն լիգայի կենտրոնական հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով23 հոկտեմբերի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ «Ուլիսն» ընդունեց «Փյունիկին»: Երկու թիմերն էլ գոլ հարվածելու հնարավորություն ունեցան, սակայն խաղի հաշիվը բացվեց միայն 81-րդ րոպեին: Տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արտակ Եդիգարյանը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Փյունիկի»: «Բանանցը» հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Գանձասարի» հետ և 5:0 հաշվով ջախջախեց Կապանի ակումբը: Գոլառատ էր նաև «Միկա» - «Շիրակ» հանդիպումը: «Միկայի» ֆուտբոլիստները 5 գոլ հարվածեցին հակառակորդի դարպասներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ: Դիլիջանում «Իմպուլսը» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` հարվածելով երկու անպատասխան գոլ: Այս տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ երևանյան «Բանանցը», որը 58 միավոր ունի: «Փյունիկը» 56 միավորով երկրորդ տեղում է, իսկ 48 միավորով եռյակը եզրափակում է «Ուլիսը»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |