Կիպրոսում ծանրամարտի ԵԱ-ում առաջին օրը ելույթ կունենա Էլեն Գրիգորյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ից 28-ը Կիպրոսում ընթանում է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Նոյեմբերի 22-ին արդեն ելույթ ունեցան 48-ից 53 կգ քաշային կարգերում հանդես եկող կանայք:

Այս տարվա մեծահասակների աշխարհի առաջնության մասնակից Էլեն Գրիգորյանը Հայաստանը կներկայացնի 53 կգ քաշային կարգում:

Նոյեմբերի 23-ին ելույթ կունենան տղամարդիկ` Եվրոպայի 2010 թվականի փոխչեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուբիկ Մամոյանը (62 կգ), Դավիթ Մուրադյանն ու Զորիկ Պողոսյանը (երկուսն էլ 69 կգ):

Եվրոպայի առաջնությունում ելույթ կունենան 2010 թվականի ուսանողների աշխարհի չեմպիոն Աղասի Աղասյանը (77 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Աղվան Մելիքյանն ու Նորայր Վարդանյանը (երկուսն էլ 94 կգ) և Արթուր Հակոբյանը (105 կգ):

Հայաստանը կներկայացնեն նաև Ալլա Սամվելյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) և 2009 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---