Սմբատ Մարգարյանն անհաջող ելույթ ունեցավ մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում

Սմբատ Մարգարյանն անհաջող ելույթ ունեցավ մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ):

Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ստանիսլավ Չադովիչը:

Նույն օրը հանդես եկավ Ալլա Սամվելյանը (58 ք/կ), որը երկամարտի արդյունքում հավաքեց 180 կգ և զբաղեցրեց 6-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Նատալյա Կոլասը (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---