Հայ լրագրողներից Աշոտ Հակոբյանը հաղթող ճանաչվեց բոուլինգի մրցաշարում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին «ԱրմենՏել» ընկերությունը և armsport.am սպորտային պորտալը լրագրողների բոուլինգի մրցաշար կազմակերպեցին:

Առաջնությանը մասնակցեցին 25 լրագրողներ, որոնք բաժանվեցին 5 խմբերի: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներն անցան 1/4 եզրափակիչ, որից հաղթող դուրս եկածները շարունակեցին պայքարը:

Հաղթող դարձավ Աշոտ Հակոբյանը («Առավոտ» օրաթերթ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Արտյոմ Հայրապետյանն ու Աննա Թադևոսյանը (armsport.am):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---