Լևոն Ջուլֆալակյան. Հայաստանի առաջնությունից հետո մեր հավաքականը կպատրաստվի աշխարհի գավաթի խաղարկությանը

Լևոն Ջուլֆալակյան. Հայաստանի առաջնությունից հետո մեր հավաքականը կպատրաստվի աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքում, որը կանցնի հունվարի 28-30-ը «Դինամո» մարզասրահում, կձևավորվի հավաքականը, որը կսկսվի պատրաստվել 2011թ. միջազգային մրցաշարերին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

Արդեն փետրվարի 3-ից հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում և կմեկնի աշխարհի գավաթի խաղարկության, որը կանցնի փետրվարի 17-20-ը Մինսկում (Բելառուս):

«Նույն շրջանում Սլովենիայում տեղի կունենա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն հավաքականի մյուս անդամները»,-ասել է մարզիչը:

Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը կանցնի Դորթմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը, հավաքականը ևս երկու հավաք կանցկացնի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---