«Փյունիկը» 7:1 հաշվով հաղթանակ է տարել Կիպրոսի «Ապոլլոնի» նկատմամբ

«Փյունիկը» 7:1 հաշվով հաղթանակ է տարել Կիպրոսի «Ապոլլոնի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին 2010-ի Հայաստանի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկը» Կիպրոսում երկրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ ընկերական հանդիպում է ունեցել Կիպրոսի «Ապոլլոնի» հետ:

Խաղն ավարտվել է 7:1 հաշվով երևանյան ակումբի օգտին:

Երևանյան ակումբը երրորդ հավաքը կանցկացնի Անթալիայում: Հայկական թիմը Թուրքիա կմեկնի փետրվարի 21-ին և կվերադառնա մարտի 3-ին:

Երրորդ հավաքի ժամանակ «Փյունիկը» կանցկացնի երեք ընկերական հանդիպում. փետրվարի 22-ին «Կայրաթի» դեմ (Ղազախստան), 26-ին` «Կուբանի» (Ռուսաստան), իսկ վերջին խաղն ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 2-ին, բայց մրցակիցը դեռ որոշված չէ, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---