Ֆուտբոլի մասին. Հայ պատգամավորները վստահ են, որ Հայաստանի ընտրանին կհաղթի և նրան հաջողություն են մաղթում

Ֆուտբոլի մասին. Հայ պատգամավորները վստահ են, որ Հայաստանի ընտրանին կհաղթի և նրան հաջողություն են մաղթում

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պատգամավորները Հայաստանի հավաքականին հաղթանակ են մաղթել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը, որը կկայանա մարտի 26-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում: Ինչպես հայտնել է «Օրինաց Երկիր» խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ինքը հայ ֆուտբոլիստներին մաղթում է այնպիսի հաղթանակ տանել, ինչպիսին տարավ «Արարատը» 1973 թվականին: «Ես մեր ֆուտբոլիստներին ուժ և կորով եմ ցանկանում, որպեսզի նրանք կարողանան հաղթանակ տանել: Ես երկրպագելու եմ մեր հավաքականին և գտնում եմ, որ խաղը կավարտվի 2:1 հաշվով` հօգուտ մեր ընտրանու»,- ասել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանն իր հերթին ասել է, որ ներկա է գտնվելու խաղին մարզադաշտում, համոզմունք հայտնելով, որ հայկական թիմը փայլուն հաղթանակ է տանելու: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ ինքը դեռ տոմս չունի, սակայն իրեն խոստացել են նվիրել:

ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ չի հետաքրքրվում ֆուտբոլով և չի հետևելու Հայաստան-Ռուսաստան խաղին: «Ես հետևում եմ Հայաստանի և Ռուսաստանի միջև մեկ այլ խաղին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանում: B խմբում Ռուսաստանի հավաքականը 9 միավոր ունի և առաջին տեղում է, իսկ 7 միավոր վաստակած Հայաստանի հավաքականը` երրորդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---