Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստներ31 մարտի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-19-ը Դուբայում տեղի է ունենալու միջազգային շախմատային մրցաշար, որտեղ հանդես են գալու 9 հայ շախմատիստներ: Դուբայում խաղալու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը, հաղորդում է armchess.am-ը: Մրցաշարին մասնակցելու են 146 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Մալազիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից,Եգիպտոսից և Ադրբեջանից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 45 հազար դոլար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |