Ստեֆան Դիմիտրով.

Բուլղարիան եւ Հայաստանը Բալկանների եւ Հարավային Կովկասի գլխավոր երկրներն են

PanARMENIAN.Net - Սեւծովյան ավազանի երկրները միշտ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել Հայաստանի հետ: Ներկայումս, Ռումինիան եւ նրանից հետո նաեւ Բուլղարիան կանդամակեն Եվրամիությանը եւ մեր երկրների հարաբերությունները նոր ազդակ կստանան` արդեն եվրաինտեգրման շրջանակներում: Հայ-բուլղարական ներկա հարաբերությունների մասին PanARMENIAN.Net-ին պատմում է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովը:
Բուլղարիան հանդիսանում է ՆԱՏՕ անդամ, իսկ 2007 թվականի հունվարի 1-ից կդառնա նաեւ Եվրամիության լիիրավ անդամ: Ինչպե՞ս կզարգանան Հայաստանի եւ Բուլղարիայի հարաբերությունները եվրոպական համատեքստում:

2005 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ միջկառավարական հուշագիր է ստորագրվել` եվրաինտեգրման բնագավառում եւ եվրաատլանտյան կառույցներում համագործակցության վերաբերյալ: Այն Բրյուսելում բազմակողմանի հանդիպման ժամանակ ստորագրել են մեր երկրների արտգործնախարարները: Այս փաստաթուղթը համատեղ աշխատանքի համար հնարավորությունների լայն շրջանակ է տալիս, իսկ քանի որ այն առաջինն է եւ դեռ միակն է իր մակարդակով Հայաստանի համար, բնական ճանապարհով ընդգծում է մեր երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Եւ այն իր տրամաբանությունն ունի. մեր ժողովուրդները շատ մոտ են: Մենք պետք է փորձի փոխանակում կատարենք պետության կառուցման հարցում. մեր ժողովրդավարությունները շատ երիտասարդ են եւ մենք կարող ենք միմյանցից սովորել: Հարավային Կովկասը Բալկանների հայելային արտացոլումն է: Իսկ Հայաստանն ու Բուլղարիան այս երկու տարածաշրջանների գլխավոր երկրներն են: Այսօր Եվրոպայի սահմանն անցնում է Հարավային Կովկասով: Մենք ցանկանում ենք, որպեսզի կայունույթան եւ անվտանգության գոտին ընդլայնվի: Իմ տեսակետի համաձայն, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ինչում ես համոզված եմ, անկասկած հարց է դնում Հայաստանի մասին: Եւ այդ համատեքստում ես ուրախ եմ Հայաստանի եւ հարավկովկասյան մյուս երկրների համար Եվրոպական հարեւանության քաղաքականության զարգացման համար, որն իր ծանրակշիռ պտուղները կտա 10-15 տարի հետո, դա միայան առաջին հայացքից երկար թվում: Ես վստահ եմ, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո մենք բոլորս միանշանակ եւ ավելի հստակ կտեսնենք նոր եվրոպական Հայաստանի կերպարը, Բուլղարիայի նման: Մենք նախապատրաստում ենք համագործակցության վերաբերյալ միջկառավարական արձանագրության ստորագրում: Ընդ որում, ես պետք է նշեմ, որ դրա գործողությունները կախված չեն երկրներից որեւէ մեկում կայանալիք ընտրությունների արդյունքից. նախագիծը ենթադրում է համագործակցություն մշտական ինտիտուցիոնալ հիմքի վրա: Սպասվում է ողջ հարաբերությունների պայմանագրային հիմքի ադապտացիայի գործընթաց Բուլղարիայի` Եվրամիություն մտնելու կապակցությամբ: Մեր երկիրը պարտավոր է դա անել, սակայան, միեւնույն ժամանակ, երկկողմանի պայմանագրերի ադապտացիան հանդիսանում է օգտակար անհրաժեշտություն նաեւ Հայաստանի համար` եվրոպական ինտեգրման սեփական քաղաքականության համատեքստում:

Մեր երկրները նաեւ հանդիսանում են Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամներ: Ինչպե՞ս եք Դուք կարծում, գոյություն ունե՞ն լուրջ նախանշաններ հայ-բուլղարական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Ներկա դրությամբ, մեր երկրների միջեւ իրականացվող ապրանքաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ: Կանգնած է դրա անհավասարակշռվածության խնդիրը: Եւ հարցը միայն նրանում չէ, որ ուղիղ հաղորդակցություն չկա: Քանի որ կարելի է կարելի էր ավելի ինտենսիվ օգտագործել Բուրգաս-Փոթի-Իլյիչեւսկ-Վարնա-Բուրգաս լաստանավային ճանապարհը: Գործը միանշանակ նրանում է կայանում, որ ժամանակակից պայմաններում տնտեսական կապերը ենթարկվում են ազատ մրցակցության օրենքներին: Այսպես, հայկական արտահանումը 96 տոկոսով բաղկացած է պղնձամոլիբդենից: Եթե այն կա, ապրանքաշրջանառության ծավալն աճում է մինչեւ $10 մլն., եթե ոչ` չի անցնում $800 հազարը: Դա նշանակում է, որ Փոթիից լաստանավերը, ավտոբուսները եւ այլն Հայաստանից Բաւլղարիա են վերադառնում դատարկ: Ճիշտ է, հիմա կարծես գործը գնալով բարելավվում է. արդեն մեկ տարի է, ինչ Բուլղարիայում, չնայած սահմանափակ քանակությամբ, վաճառվում է հայկական կոնյակ, հնարավորություն կա արտահանել նաեւ երեսպատման սալիկներ: Դուք հոյակապ չիր ունեք, որը եւս իր սպառողին կգտնի: Դուք կարող եք զարմանալ, բայց ես գտնում եմ, որ Բուլղարաիայում մեծ պահանջարկ կարող է ունենալ հայական երեսպատման քարերը, իսկ այստեղ քարի մշակման արդյունաբերությունը լավ զարգացած է: Մի խոսքով, շատ բաներ կան, ինչով կարելի է շահագրգռել երկու երկրների գործարարներին: Պետք պարզապես բիզնես-ֆորումներ կազմակերպել, բայց ոչ թե առիթից առիթ, կապելով դա միայն քաղաքական այցելությունների հետ, այլ ինքնակապ, կանոնավոր եւ որպես նպատակամղված աշխատանքի արդյունք: Այնպիսի կառույցները, ինչպիսին ՍՏՀԿ-ն է, այսպիսի հարցերում շատ են օգնում:

Եւս մեկ բան: Երկու երկրների քաղաքան գործիչների եւ դիվանագետների համար չափազանց կարեւոր է դառնում աջակցել հարաբերությունների զարգացմանը հոգեւոր բնագավառում, ինչպես սովորական մարդկանց միջեւ, այնպես էլ գիտության, մշակույթի եւ կրթության ասպարեզներում: Ամսվա վերջում սպասվում է Բուլղարիայի կրթության եւ գիտության փոխնախարար Կիրչո Աթանասովի այցելությունը: Այցի ծրագիրն արդեն համաձայնեցված է: Կկայանան հանդիպումներ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Այցի ընթացքում միջկառավարական համաձայնագիր կստորագրվի կրթության եւ գիտության ասպարեզում համագրծակցելու վերաբերյալ 2007-2009 թթ, բուլղարական պատվիրակությունը կմասնակցի Պ. Յավարովի անվան Երեւանի թիվ 131 դպրոցի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիպումներ կկայանան Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ արդեն երկրորդ տարին է մի շարք ուսանողներ բուլղարարեն լեզուն, պատմությունն ու մշակույթն են ուսումնասիրում, կկայանա առաջին անգամ Հայաստանում լույս տեսնող հայ-բուլղարական բառարանի շնորհանդեսը, որն արդեն վաճառվում է:

Ինչպիսի՞ն է Բուլղարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Բուլղարիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ գտնում է, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը անհրաժեշտ չի:Կարեւորը բանակցություններին զուգահե նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության: Պետք է ավելի ինտենսիվ աշխատել այդ ուղղությամբ: Եվրոպայի Խորհուրդը ոչ միայն բացառում է ռազմական գործողությունները կազմակերպության անդամ երկրների միջեւ, այլեւ պատերազմի քարոզչությունը: Բուլղարիան լիով համաձայն է այդ դիրքորոշման հետ:

Բուլղարիայում բավականին մեծ հայ համայքն կա: Ինչպիսի՞ն է նրա դերը ձեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Բուլղարիայի հայ համայնքը մոտ 10 հազար մարդուց է բաղկացած: Դա 2001 թվականին կատարված վերջին մարդահամարի տվյալներն են: Դեռ նույնքան հայեր` Հայաստանի քաղաքացիներ, որ մշտապես բնակվում են Բուլղարիայում, զբաղվում են, գլխավոր առմամբ, փոքր եւ միջին բիզնեսով: Բոլոր մեծ քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, կան եկեղեցիներ. ամբողջ Բուլղարիայում, իմ տվյալներով, դրանք 27-ն են: Մեր եկեղեցիների միջեւ տարաձայնություններ չկան: Հայկական եկեղեցիներին կից գործում են հայկական դպրոցներ: Բացի այդ, մեծ քաղաքներում, ինչպիսիք են Պլովդիվը, Սոֆիան, Բուրգասը, Վարնան, կան հայ լեզվի ուսումնասիրության դպրոցներ, իսկ Սոֆիայի համալսարանում գործում է հայոց լեզվի ամբիոն: Ուրախ եմ նշել, որ Բուլղարիայի հայ համայնքը հնարավորություն ունի, որպես օրենք, իրեն դրսեւորել լավագույն կողմից:
---