Դավիթ Բաբայան.Խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետությունը միայն բանակցություններում ԼՂՀ մասնակցության մեջ է15 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սկզբին Երևանին և Բաքվին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն ԼՂՀ-ն, ամենայն հավանականությամբ, կրկին չի մասնակցելու բանակցային գործընթացին: Պաշտոնական Ստեփանակերտի` բանակցային գործընթացի այժմյան փուլի և մոտեցումների մասին պատմել է արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Վերջերս Երևանին և Բաքվին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացի ներկա փուլը: Ինձ թվում է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Իհարկե, բուն գործընթացի շուրջն իրարանցում է: Բայց իրականում այդ գործընթացի միակ կարևոր ձեռքբերումն այն է, որ պահպանվում է հրադադարի ռեժիմը և բանակցություններ են վարվում, թեպետ աղավաղված ձևաչափով: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելել է Ստեփանակերտ, հանդիպում ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում արցախյան կողմը հաստատել է իր դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հարցում: Հիմնական շեշտը դրվել է նրա վրա, որ անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցությունների ձևաչափը, և երկրորդ, պետք է հիշել, որ անցյալին վերադարձ չկա: Ստեփանակերտը կրկին հայտարարել է,որ հանդես է գալիս հակամարտության խաղաղ հանգուցալուծման օգտին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Հայաստանը և ԼՂՀ-ն պարբերաբար հայտարարում են բանակցային գործընթացին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին: Բայց մշտապես խոչընդոտներ են ստեղծվում: Ինչպիսի՞ կարծիք ունեն միջնորդներն այս հարցում: Մենք միշտ պնդում ենք, որ ձևաչափը պետք է վերականգնվի և դա հեղինակության հարց չէ: Դա առաջին հերթին անհրաժեշտ նախապայման է բանակցային գործընթացը շարունակելու համար, և երկրորդ`գործընթացի շուրջ աննորմալ իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն ստացում է, որ ԵԱՀԿ-ն իր գագաթնաժողովի ընթացքում բանաձև է ընդունում, որի համաձայն Արցախը և հակամարտության, և բանակցությունների անմիջական կողմ է: Բայց միայն Ադրբեջանի քմահաճույքի պատճառով ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակացային գործընթացից: ԼՂՀ մասնակցության հարցը բանակցային գործընթացին որոշվել է ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, չէ որ այդ որոշումն ընդունվել է կոնսենսուսի ընթացքում: Հետևաբար, այն իրավիճակը, երբ Արցախը չի մասնակցում բանակցություններին, և ԵԱՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ասում են, որ հիմա նպատակահարմար չէ Արցախին բանակցությունների մեջ ընդգրկելը, վատ նախադեպ է ստեղծում Ադրբեջանի համար: Ինչպիսի՞ օրինակ է ԵԱՀԿ-ն տալիս Ադրբեջանին, երբ այդ կազմակերպությունը հավատարիմ չի մնում իր սեփական բանաձևին: Դա վտանգավոր նախադեպ է միջազգային իրավունքի նորմերի կատարման տեսանկյունից:
Հաշվի առնեկով դա, բացառո՞ւմ եք արդյոք այն սցենարը, որի համաձայն Ստեփանակերտը ներգրավվելու է միայն բանակցային գործընթացի եզրափակիչ փուլում, երբ արդեն մշակված կլինի Ղարաբաղի մասին համաձայնությունը: Դա անտրամաբանական է. ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի գործընթացի բոլոր փուլերին: Ինչո՞ւ մենք պետք է մեր համաձայնությունը տանք մի փաստաթղթի, որի մշակմանը մենք չենք մասնակցել: Դա մեզ համար անընդունելի է: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետությունը միայն ու միայն բանակցություններում ԼՂՀ մասնակցության մեջ է: Ադրբեջանն այսօր փաստորեն շանտաժի է ենթարկում այս հարցով միջնորդներին:
Բաքուն ամենայն հավանականությամբ դեմ չէ նորացված Մադրիդյան սկզբունքներին: Պաշտոնական Երևանը դեռ միայն հայտարարում է, որ դրանք ընդամենն աշխատանքային փաստաթղթեր են: Ինչպե՞ս է վերաբերվում ԼՂՀ-ն նորացված Մադրիդյան սկզբունքներին: Մենք չենք մասնակցել այդ փաստաթղթի մշակմանը, և այն մեզ պաշտոնապես չի ներկայացվել: Քանի որ մենք չենք մասնակցել այդ փաստաթղթերի քննարկումներին և մշակումներին, ուստի չենք կարող մեկնաբանել դրանք: Մենք այս հարցում մեր դիրքորոշումն ունենք: Մենք այսօր Մադրիդյան փաստաթուղթը փոխելու բոլոր նախադրյալները տեսնում ենք: Արդյո՞ք Մադրիդյան սկզբունքները բխում են Հայաստանի և ԼՂՀ շահերից: Դա ուղղակի սկզբունքների ցուցակ է`ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունք: Ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես են կողմերը մեկնաբանում այդ սկզբունքները: Դրանց շուրջ տարաձայնություններ կան, որոնք հաղթահարելու միակ ուղին առաջ նայելն է: Ադրբեջանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականության դիրքորոշումը և հայեցակարգը ղարաբաղյան հակամարտության հարցում: Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |