ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ29 ապրիլի 2004 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Արնուվիլ լե Գոնես քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Արնուվիլ լե Գոնեսի քաղաքապետ Միշել Օմասը, Ֆրանսիայի պետական եւ քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ելույթում դեսպան Է.Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ նորաբաց հուշարձանը գալիս է լրացնելու չորս տասնյակ այլ հուշարձանների շարքը, որոնք կան Ֆրանսիայի ողջ տարածքում եւ մարտահրավեր են Հայոց ցեղասպանության փաստի ժղտողական քաղաքականությանը: Նա հիշեցրել է Ֆրանսիայի արդարադատության նախարարի խոսքերն այն մասին, որ Ֆրանսիայում 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության մասին օրենքով կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ պատմական փաստը ժխտողներին: Հուշարձանի բացմանը զուգընթաց Արնուվիլ լե Գոնեսում անց են կացվում հայ մշակույթի օրեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |