ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ-2004» ԱՌԵՎՏՐԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայի Էքսպոկենտրոնում բացվել է «Հայաստանն ու աշխարհը» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ ապրիլի 14-ը, մասնակցում են ողջ աշխարհի հայկական ընկերությունները, որոնցից 24-ը կներկայացնեն Հայաստանը: Ցուցահանդեսի անցկացմանն աջակցություն են ցույց տվել Մոսկվայի կառավարությունը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը, Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստանի ու Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատները, Ռուսաստանի հայերի միությունը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումը կդառնա «Հայկական գործարար հարաբերությունները» թեմայով խորհրդաժողովը, որի ընթացքում կքննարկվեն համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի նախապատրաստման հարցերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---