ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Անկախ ռազմական տեսություն»-ը նոյեմբերի 19-ի համարում, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության Սալյանի շրջանի Չուխանլի ավանում գտնվող ուսումնամարզական կենտրոնում տեղակայվել են ՆԱՏՕ-ի շուրջ 50 զինծառայողներ` հիմնականում ամերիկացիներ: Ըստ թերթի տվյալների, եկող տարվանից ամերիկացիները պատրաստվում են զբաղվել Ադրբեջանում մի ծրագրի իրականացմամբ, ինչպիսին էր վրացական «Սովորեցրու եւ սպառազինիր» ծրագիրը: Ադրբեջանական պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ տեղեկատվությունը` հայտարարելով, որ ոչ մի տեղեկություն չունի ամերիկացի հրահանգիչների կողմից ադրբեջանցիների ուսուցման մասին: Միեւնույն ժամանակ ադրբեջանական ԱՆ փոխղեկավար Արազ Ազիմովը չի բացառում երկրում ամերիկյան շարժական ուժերի տեղակայման հնարավորությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը գտնում է, որ համագործակցությունը Բաքվի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վաղուց արդեն դուրս է եկել «ործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներից: Ինչպես ասել է Ջաֆարովը, այժմ Ադրբեջանում ակտիվորեն նախապատրաստվում են մի ծրագրի իրականացմանը,որը նմանատիպ է վրացակն «Սովորեցրու եւ սպառազինիր» ծրագրին, որը պաշտոնապես կսկսի գործել 2005 թվականին: Սակայն Ադրբեջանի ԱՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ չի վարում Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմաբազաներ տեղադրելու վերաբերյալ: «Հայտարարում եմ, որ մենք ոչ ոքի հետ չենք բանակցում արտերկրյա ռազմաբազաներ Ադրբեջանում տեղակայելու շուրջ»,-ասել է նա: «Ռազմական բազան դա ստացիոնար օբյեկտ է, որն անհնարին է տեղակայել մեկ գիշերվա ընթացքում: Դրա համար անհրաժեշտ է բազմաստիճան բանակցություններ վարել»,-նշել է նախարարը:

Ինչպես ասել է թերթին «Արեւելք-Արեւմուտք» քաղաքական հետազոտությունների փորձագետ Ազեր Ռաշիդօղլուն, արդեն այժմ կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը գրեթե ողջ կազմով հանդես կգա հակաիրանական ռազմական գործողության դեմ: Հոդվածի բնօրինակը տեղակայված է http://nvo.ng.ru/wars/2004-11-19/2_usa.html կայքում:

Հիշեցնենք, որ վերջերս կրկին աշխուժացել են լուրերը Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ԱՄՆ ենթադրվող ռազմական գործողությունների համար օգտագործելու մասին: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի տարածքում ստացիոնար ռազմաբազաներ տեղադրելուն, ապա դրանք հավանաբար չեն պահանջվի` շարժական բազաների մասին Պենտագոնի նոր ռազմական դոկտրինի համաձայն: Այնպես որ, ձեւականորեն ռազմաբազաներ իրենց դասական տարբերակով կարող են եւ չլինել:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---