ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԷ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ, - ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, քանզի այդ հարցն ունի առավել լայն բարոյական տեսանկյուն»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի սահմանի ապաշրջափակման վերաբերյալ հարցերը կներառվեն Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների օրակարգում: Սակայն սահմանի ապաշրջափակման հարցում մենք չենք կարող սպասել եւս 10-15 տարի, մինչեւ Թուրքիան ընդգրկվի ԵՄ կազմում», - հայտարարել է Հայաստանի արտգործնախախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---