ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԹԱԼԻՇՆԵՐԻ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Թոլիշպրես» լրատվական գործակալությունը` «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն» վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ակտիվորեն աշխատում է հիմնականում Ռուսաստանում բնակվող Թալիշական ազգային շարժման (ԹԱՇ) առաջնորդների եւ ակտիվիստների ֆիզիկական վերացման պլանների վրա: Այդ պլանների իրականացման գործում կենտրոնական դերը վերապահված է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռ. Ռիզաեւին եւ Համառուսական ադրբեջանական կոնգրեսի նախագահ Մ. Ալիեւին: «Թոլիշպրեսի» խոսքերով, այդ մասին հաղորդել է անձամբ Ռ. Ռիզաեւը գործակալության աղբյուրին: «Աղբյուրը հաղորդում է, որ արդեն պատրաստ է 12 մարդկանց անունների ցուցակը, որն ընդգրկում է ՌԴ տարածքում բնակվող ԹԱՇ-ի առաջնորդներին եւ հիմնական ակտիվիստներին: Այդ կապակցությամբ «Թոլիշպրեսը» ԹԱՇ-ի անունից հայտարարություն է հրապարակել, որտեղ մասնավորապես, ասվում է, որ «Թալիշների ազգային շարժման նպատակը Ադրբեջանի հանրապետության բոլոր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից եւ կենսական պայմաններից զրկված մեկուկեսմիլիոնանոց թալիշ ժողովրդի իրավունքների վերականգնում է: Փաստորեն, այսօրվա դրությամբ Թալիշների ազգային շարժումը միակ կազմակերպված քաղաքական ուժն է, որն ընդունակ է դիմակայելու Ալիեւների արյունոտ ռեժիմին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---